14 հուլիսի 2011 - 14:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Խոսրովի արգելոցի պատմամշակութային հուշարձանները կվերականգնվեն

Հուլիսի 14-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրին:

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրերի ընդհանուր տևողությունը կազմում է մոտ 15 տարի, սակայն անհապաղ միջամտություն պահանջող հուշարձանները կվերականգնվեն առաջիկա 4-5 տարում: Ըստ նրա, կառավարական որոշումը հիմնավորված է նրանով, որ արգելոցում կա 312 հուշարձան, իսկ կառավարությունն ու միջազգային կառույցները վերջերս առանձնակի ուշադրություն են հատկացնում արգելոց-թանգարանների ստեղծմանը:

Ինչպես հայտնել է նախարարը, 2011թ. այդ ծրագրի շրջանակներում բյուջեով կհատկացվի 8 մլն դրամ անհրաժեշտ աշխատանքերի դիտարկում անցկացնելու համար, որոնց իրականացման ժամանակացույցը կպատրաստվի վեց ամսվա ընթացքում:

Բացի այդ, Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է ձեռնամուխ լինել պատմամշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման և պահպանման ծրագրերի համաֆինանսավորմանը: «Գտնում եմ, որ այստեղ մասնավոր ներդրողի հետաքրքրությունն ակտիվանում է էկոտուրիզմի, ակտիվ զնոսաշրջության տեսակոտից»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ