14 հուլիսի 2011 - 14:34 AMT
Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանը ցանկանում է ձախողել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը

Մինչ վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը կստանա անցումային կարգավիճակ, որը մետք է միջազգայնորեն ամրագրված լինի: Դա հենց այն է, ինչ առաջարկել էին ՄԽ համանախագահները և որի հետ համաձայնվել էր Ադրբեջանը 2009թ. մայիսին Պրահայում: Այդ մասին, հանդես գալով Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազհային ինստիտուտում, հայտարարել է մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, եւ դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները եւ ինչին համաձայնվել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է “status quo plus”, այսինքն այն ամենն, ինչ այսօր ունի Լեռնային Ղարաբաղը գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչում: Այդ մասին, հանդես գալով Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազհային ինստիտուտում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով վերջերս Բաքվից հնչեցրած Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ խեղաթյուրմանը:

Ադրբեջանի ղեկավարության կողմից մադրիդյան սկզբունքների մեկնաբանության մեջ ոչ ոք կարիք չի տեսնում: Սկզբունքներն ու տարրերը ներկայացված եւ մեկնաբանված են համանախագահ պետությունների ղեկավարների կողմից: Նույն սկզբունքների, նույն տարրերի վրա են հղում անում եռանախագահող երկրների ղեկավարները 2009թ. հունիսին, 2010 հուլիսին, 2011 մայիսին լ՛Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում արված հայտարարություններում: Այդ պատճառով առնվազն ինքնախաբեւություն է պնդել, որ 2010-2011 թթ.եռանախագահների կողմից արվել են առաջարկություններ, որոնք փոխում էին բանակցությունների էությունը եւ հիմնարար սկզբունքները:

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսել հիմնարար սկզբունքների համաձայենցման վրա, եւ ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դա ադրբեջանական հին երգի, հին կնկներգ է. Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագանները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի այս մոտեցումը ակնհայտ ցանկություն է՝ ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից եւ փաստորեն տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:

Ամփոփելով, նախարար Նալբանդյանը նշեց, որ որքան շուտ Ադրբեջանը ձերբազատվի իր պատրանքներից, որ նավթային եկամուտներից ստացված գումարները կարող են գործոն հանդիսանալ Ադրբեջանի օգտին հակամարտության կարգավորման գործում, որքան շուտ Ադրբեջանը դադարեցնի նավթային դոլարների օգտագործումը նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար, այնքան ավելի տեսանելի կլինի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը: