14 հուլիսի 2011 - 15:23 AMT
Օբամա. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը ԱՄՆ-ում է գտնվում պաշտոնական այցով, հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լավրովին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքմանը, հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Ենթադրվում է, որ Վաշինգտոն այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը ամերիկյան կողմին է ներկայացրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձի մանրամասները, որը նախորդ շաբաթ փոխանցվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել ուղերձն ու պատասխան տալ: