Հուլիսի 16-ին Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» կխաղա Դոնեցկի «Մետալուրգի» հետ:
«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 2009-2010թթ. հանդես էր գալիս «Մետալուրգի» կազմում, ասել է, որ շարունակում է հետևել նախկին ակումբի ելույթներին:«Մետալուրգի» հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, քանի որ այնտեղ արել իմ առաջին լուրջ քայլերը ֆուտբոլում: Ակումբի մարզադաշտ ես երբեմն գնում եմ, երբ ազատ ժամանակ է լինում»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Առաջնության առաջին տուրում «Շախտյորը» հաղթեց «Օբոլոնին» 4:0 հաշվով, որտեղ երրորդ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը: Իսկ «Մետալուրգին», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ, հաղթնակ բերեց Մարոկս Պիզելին: