14 հուլիսի 2011 - 16:50 AMT
Հուլիսի 14-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.07 դրամ

Հուլիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1750000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 366.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 366.75 դրամ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Միաժամանակ հուլիսի 14-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 368.07 դրամ` հուլիսի 13-ի համեմատ կրճատվելով 0.41 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 523.76 դրամ` ավելանալով 5.75 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.12 դրամ` ավելանալով 0.06 կետով: Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: