14 հուլիսի 2011 - 18:31 AMT
ԵՄ-ն 19,1 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար

ԵՄ-ն 19,1 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար: Ինչպես հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը հաստատեց Հայաստանի ամենամայա ծրագրի 2011թ. գործողությունների պլանի առաջին մասը, ինչը թույլ կտա առաջ մղել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործումը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում:

«Արաբական գարունը գերազանցեց ակնկալիքները արևելյան հարևանության երկրների ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման համար: Ազդեցությունը, որոնք այդ փոփոխությունները ունեցան արևելյան գործընկերների, այդ թվում Հայաստանի վրա, չի կարելի անտեսել»,-ասել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նա հայտարարել է, որ Գործողությունների ծրագրի ընդունումը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն կարևորում է բարեփոխումների անցկացումը, որոնք անհրաժեշտ են հարևան երկրներում բարեկեցություն ապահովելու համար: