14 հուլիսի 2011 - 19:21 AMT
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուր. Բուշերի ԱԷԿ-ը պետք է գործարկվի ամռանը

Բուշերում իրանական ԱԷԿ-ի աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, այն պետք է գործարկվի ամռանը: Այդ մասին ԻՏԱՐ ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:

«Բուշերի ԱԷԿ-ն ամռանը գործարկելու մասին կողմերի դիրքորոշումը պահպանվում է: Ամեն ինչ ընթանում է ժամանակացույցով, բարդություններ չկան»,- հայտարարել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ: