14 հուլիսի 2011 - 19:58 AMT
Պաշտոնական Կիևը բոլորովին չի շտապում իր վրա միջնորդի դեր վերցնել ղարաբաղյան հիմնահարցում

Պաշտոնական Կիևը բոլորովին չի շտապում իր վրա միջնորդի դեր վերցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտնել են մի քանի ուկրաինական ԶԼՄ-ներ: Հուլիսի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Կիև կատարած պաշտոնական այցից հետո ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Ուկրաինայի ԱԳՆ-ն երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանձնարարությամբ նախատեսում է ակտիվացնել իր աշխատանքն Անդրկովկասում և առաջիկայում Երևան, Ստեփանակերտ և Բաքու է ուղարկելու դիվանագետների պատվիրակություն, որոնց հանձնարարվել է տեղում պարզել Ուկրաինայի մասնակցության հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գործընթացում:

Ուկրաինայի ԱԳՆ-ում PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հաստատում այդ տեղեկությունները: