14 հուլիսի 2011 - 20:02 AMT
Հայաստանի ԱԻՆ-ը պատասխանատվություն չի կրում նորակառույցների սեյսմակայունության համար

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատասխանատվություն չի կրում նորակառույցների սեյսմակայունության համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը: Նրա խոսքով, ԱԻՆ-ը ներգրավված չէ նոր շենքերի կառուցման գործընթացում:

Նա նշել է, որ բոլոր նորակառույցները համապատասխանում են միջազգային չափանիշներին և կարող են դիմանալ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Այդ առումով նա հաղորդել է, որ նորակառույց շենքերի շինարարությամբ զբաղվող ընկերությունները ստացել են լիցենզիաներ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: