15 հուլիսի 2011 - 16:38 AMT
Պրոմեթեյ բանկի նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ Գյումրիում տեղի կունենա տոնական համերգ

Հուլիսի 16-ին Գյումրու Վարդանանց (նախկին Կենտրոնական) հրապարակում, Պրոմեթեյ բանկի «Գյումրի» մասնաճյուղի բացման կապակցությամբ տեղի կունենա Պրոմեթեյ բանկի կողմից կազմակերպված բացօթյա տոնական համերգ «X-Ֆակտոր», «Հայ սուպերսթար. և «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծերի հաղթողների և մյուս սիրված կատարողների մասնակցությամբ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: