15 հուլիսի 2011 - 16:40 AMT
Կիրո Մանոյան. Պատերազմն անցանկալի է Ադրբեջանի համար, քանզի կսպառնա նրա նավթային շահերին

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ չէ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մանոյանը, Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի երկու դեպքում` եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները կամ Ադրբեջանը վստահ լինի իր հաղթանակի մեջ:

«Հիմա Ադրբեջանի նախագահը խոսում է հակամարտության համբերատար լուծման մասին: Պատերազմի սկիզբը սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի նավթային շահերը, և Բաքուն դա հասկանում է: Պատերազմն անցանկալի է թե հակամարտող կողմերի, թե միջնորդ երկրների համար»,- ասել է Մանոյանը, հավելելով, որ պատերազմի հավանականությունը չի կարելի լիովին բացառել: