16 հուլիսի 2011 - 12:26 AMT
Foursquare-ը թարմացրել է իր iPhone ծրագիրը

Foursquare թողարկել է իր iPhone ծրագրի նոր թարմացումը։ Այժմ iPhone օգտոգործողների Foursquare ծրագրում գործում է «Ծանուցումներ» (notification tray) ֆունկցիան։ Այս մասին հաղորդում է Foursquare-ի բլոգը։

Ծանուցումներ ֆունկցիան ծանուցում է օգտագործողին երբ ընկերը մեկնաբանում է օգտագործողի ամրագրումը (check-in), երբ ընկերները միասին ունեն նույն To-Do (անելիք) ցանկը, երբ օգտագործողի գտնվելու վայրում կան բազմաթիվ այլ Foursquare օգտագործողներ, երբ օգտագործողի Facebook ընկերներից մեկը միանում է Foursquare-ին և երբ օգտագործողը դառնում է տեղանքապետ (Mayor) և այլն։

Էկրանի վերևում կարելի է տեսնել, թե քանի քանի նոր ծանուցում ունի օգտագործողը։

Foursquare-ը նաև փորձարկում է տեղանքների էջերի (venue) նոր տարբերակը։ Այս էջերի միջոցով օգտագործողը հեշտությամբ թողնում է խորհուրդներ, կարծիքներ տեղանքի մասին, ավելացնում նկարներ կամ վայրեր իր «To-Do List»-ում։

Նոր թարմացումը հասանելի է App. Store-ում։