18 հուլիսի 2011 - 11:12 AMT
Ահմեդ Դավութօղլուն և Հիլարի Քլինթոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Լիբիայի վերաբերյալ շփման խմբի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնըղ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հայտնում է Star թերթը, Թուրքիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը նաև հանգամանորեն քննարկել են Կովկասում ստեղծված իրավիճակը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: