18 հուլիսի 2011 - 16:22 AMT
Արման Ամիրխանյանը նշանակվել է Եվրոպայի լիգայի ԱԷԿ-Ֆլորինա հանդիպման գլխավոր մրցավար

Հայաստանի մրցավարական անձնակազմն Արման Ամիրխանյանի գլխավորությամբ կսպասարկի հուլիսի 21-ին կայանալիք Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի ԱԷԿ (Կիպրոս)-Ֆլորինա (Մալթա) պատասխան հանդիպումը: Ամիրխանյանին կօգնեն Զավեն Հովհաննիսյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: