18 հուլիսի 2011 - 17:48 AMT
Հուլիսի 18-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367,07 դրամ

Հուլիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 750 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 366.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367 դրամ:

Միաժամանակ հուլիսի 18-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367,07 դրամ՝ հուլիսի 17-ի դրությամբ կրճատվելով 0,23 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 515,19 դրամ՝ կրճատվելով 3,59 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13,02 դրամ՝ կրճատվելով 0,03 կետով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: