18 հուլիսի 2011 - 19:03 AMT
Հայաստանը մոտ ապագայում կպատասխանի Ղարաբաղի վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի առաջարկին

Հայաստանն առաջիկայում պատասխանելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում:

Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ իրավիճակի շուրջ տարբեր ասպեկտներ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում «շեշտը դրվել է Աստրախանում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործման հրատապության, հրադադարի ռեժիմի պահպանմանմ անվտանգության լրացուցիչ միջոցների իրականացման վրա»:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևանում կայացած ճեպազրույցում, այդ առաջարկները ձևակերպվել են Կազանի հանդիպման արդյունքներով: Լավրովն ասել է, որ Սերժ Սարգսյանը շահագրգռվածություն է հայտնել Ղարաբաղի շուրջ առաջընթացի հասնելու հարցում և ասել, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկները և կպատրաստի պատասխան: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն արդեն հանձնել է ռուսական կողմին Բաքվի պատասխանը: