19 հուլիսի 2011 - 11:06 AMT
Ադրբեջանը մտահոգված է ռուսական զինծառայողների ներկայությամբ Հայաստանում

Ադրբեջանը մտահոգված է ռուսական զինծառայողների ներկայությամբ Հայաստանում: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Ըստ նրա, Ռուսաստանը պետք է անցնի Հարավային Կովկասում ներկայության ռազմական հայեցակարգից տնտեսականին:

«Ցավոք, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում ռազմական ուժեր տեղակայել Հայաստանի տարածքում: Հարավային Կովկասում ներկայության ռազմական հայեցակարգի համար գնալով ավելի քիչ հիմք է մնում՝ ժամանակն է տանկերը փոխարինել տանկերներով, այսինքն ռազմական ներկայությունը փոխարինել տնտեսականով»,-հայտարարել է նա: