19 հուլիսի 2011 - 12:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թաթուլ Մանասերյանն ամոթալի է համարում այն, որ Հայաստանը առաջ է ընթանում կրիայի քայլերով

Տնտեսական իրավիճակը Հայաստանում 2001թ. երկրորդ կիսամյակում ավելի նպաստավոր կլինի, քան 2010թ. նույն ժամանակահատվածում: Նման կարծիք են հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը և Հայաստանի ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Իմ կանխատեսումները լավատեսական են, տնտեսական իրավիճակը Հայաստանում 2001թ. երկրորդ կիսամյակում ավելի նպաստավոր կլինի, քան 2010թ. նույն ժամանակահատվածում»,-հուլիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մանվել Բադեյանը: Միաժամանակ, ըստ նրա, տնտեսական աճը «ոչինչ չի նշանակում», քանի որ համապատասխան հիմք չունի, զարգացած երկրների զրոյական աճի համեմատ, որտեղ այդ ցուցանիշը կայուն զարգացման նախադրյալ է: Բադեյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հետևի Կորեայի օրինակին և իր զարգացման ճանապարհին գերակա ներդրումներն անի մարդկային կապիտալի առումով:

Իսկ Թաթուլ Մանասերյանին դուր չի գալիս այն, որ Հայաաստանը լավ չի օգտագործում իր ներուժը: «Ամոթալի եմ համարում, որ Հայաստանը զարգանում է կրիայի քայլերով»,-ասել է նա: Ըստ նրա, 2011թ. երկրորդ կիսամյակի կանխատեսումները չի կարելի համեմատել 2010թ. նույն շրջանի հետ, քանի որ այս տարի բնակլիմայական պայմաններն առավել բարենպաստ են գյուղատնտեսության համար: Նա հավելել է, որ գյուղատնտեսության ոլորտում արդեն առկա են կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և նախարարի փոփոխության արդյունքները, սակայն, սա «այն չէ, ինչին մենք ընդունակ ենք»: Խոսելով մյուս ոլորտների մասին, անկախ տնտեսագետն ասել է, որ շինարարությունը դեռ «չի արթնացել», անշարժ գույթի շուկան գերհագեցած է, կան հսկայական խնդիրներ արդյունաբերության ոլորտում, չնայած Սերժ Սրագսյանի տեղական արտադրությունը խթանելու ջանքերին: Բացի այդ, Հայաստանը մրցունակ չէ նաև ծառայությունների ոլորտում:

ՖՈՏՈՇԱՐՔ