19 հուլիսի 2011 - 14:30 AMT
ԱԱ. Հայ շախմատիստներից առաջինը պարտիան ավարտեց Սերգեյ Մովսիսյանը

Հուլիսի 19-ին չինական Նինբոյում մեկնարկեցին շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրի խաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը պայքարում է Ռուսաստանի հավաքականի հետ:

Առաջինը ավարտվեց Սերգեյ Մովսիսյան- Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և կարողացավ 0,5 միավոր վաստակել: Ոչ ոքին գրանցվեց 24-րդ քայլում:

Մյուս երեք պարտիաները շարունակվում են՝ Լևոն Արոնյանը խաղում է Սերգեյ Կարյակինի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Յան Նեպոմնյաշչիի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Պետեր Սվիդլերի հետ: