19 հուլիսի 2011 - 14:47 AMT
Wikipedia-ն գործարկում է հոդվածների գնահատման համակարգ

Wikipedia առցանց հանրագիտարանը հայտարարել է հոդվածների գնահատման համակարգի գործարկման մասին։ Այս մասին գրում է ReadWriteWeb-ը։

Գնահատման համակարգը հնարավորություն է տալիս այցելուներին գնահատել հոդվածների ճշմարտացիությունը, անաչառությունը, ամբողջականությունը և գրելաոճը 1-5-ը աճող աստղիկներով։

100 000 հոդվածների էջերում սկզբնական փորձարկումներից հետո, այժմ գնահատման ֆունկցիան կգործարկվի օրական 370 000 էջում, մինչև որ հասնի 3,6 միլիոն անգլերեն լեզվով գրված հոդվածի։

Wikipedia-ն ասել է, որ փորձարկումներից հետո ստացվել են բազմաթիվ դրական արձագանքներ, ընթերցողները օգտակար են համարում գնահատման համակարգը և, նրանց կարծիքով, այն նաև պարտադրում է գրողին կամ պարզապես ընթերցողներին խմբագրել կամ տեղեկատվություն ավելացնել։ Գնահատման համակարգը առայժմ կգործարկվի միայն անգլերեն լեզվով Wikipedia-ում։