19 հուլիսի 2011 - 15:41 AMT
Շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստան-Ռուսաստան հաշիվն առայժմ հավասար է՝ 1:1

Շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստան-Ռուսաստան դիմակայության երկրորդ պարտիան ավարտվել է ոչ ոքի:

Վլադիմիր Հակոբյանը 32-րդ քայլում ոչ ոքի է արձանագրել Յան Նեպոմնյաշչիի հետ պարտիայում: Մինչ այդ հաշտությամբ են բաժանվել Սերգեյ Մովսիսյանը և Ալեքսանդր Գրիշչուկը:

Հայաստան-Ռուսաստան հաշիվն առայժմ հավասար է՝ 1:1:

Լևոն Արոնյան-Սերգեյ Կարյակին, Գաբրիել Սարգսյան- Պետեր Սվիդլեր պարտիաները շարունակվում են: