19 հուլիսի 2011 - 16:00 AMT
Նախորդ տարվա համեմատ 2011 թ. առաջին կիսամյակում ավելացել են բնական գազի ներկրման ծավալները

2011 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 12,6 տոկոսով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 832,5 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 736 մլն խ.մ, ինչը 0,3 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 3 տոկոսով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 295,3 մլն խ.մ: 10,2 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 156,2 մլն խ.մ: 16,2 տոկոսով ավելացել է սպառումը նաև այլ սպառողների կողմից՝ կազմելով 109,8 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 19,9 տոկոսով նվազել են Էներգետիկայի և 15,3 տոկոսով արդյունաբերության գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 70,1 և 104,6 մլն խ.մ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: