19 հուլիսի 2011 - 17:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Արոնյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ ոքի

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2:

Արոնյան- Կարյակին պարտիան տևել է ավելի քան 5 ժամ, հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով կարողացել է հաղթանակ տանել:

Մինչ այս պարտիան Հայաստանի հավաքականը զիջում էր 2:1 հաշվով: Սերգեյ Մովսիսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել:

Հայաստանի հավաքականը 3-րդ տուրից հետո իր հաշվին ունի 7,5 միավոր, Ռուսաստանը՝ 8 միավոր:

ՖՈՏՈՇԱՐՔ