19 հուլիսի 2011 - 18:18 AMT
Երևանում կտեղադրվի շուրջ 400 ավտոկայանման սարքավորում

Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը: Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև «Երևան տրանսպորտ օփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերություն ստեղծելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին։ Ընկերությունը, ինչպես նշել է քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետը, կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ։ Նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի։ Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղի։ Գործարարության առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա՝ հասնելով 84–ի, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: