20 հուլիսի 2011 - 19:54 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը նշանակել է Կովկասի հարցերով պետքարտուղարի օգնականի նոր տեղակալ

Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նոր տեղակալ է նշանակվել Էրիկ Ռուբինը: Վերջին ժամանակները Ռուբինը զբաղեցնում էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը: Հիմա նա զբաղեցնում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը: Պետքարտուղարի օգնականի նորաթուխ տեղակալի պարտականությունների մեջ մտնում է տարածշրջանի երկրներին, ինչպես նաև Թուրքիային, Հունաստանին և Կիպրոսին հետևելը Այս պաշտոնում Էրիկ Ռուբինը փոխարինել է Թինա Քեյդենհաուին, որն իր հերթին նշանակվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ, հաղորդում է AZE.az-ը: