«2010-ին Ադրբեջանն ընդլայնել է ԶՈՒ տեխնիկական հնարավորությունները նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի հաշվին», գրում է ԱՊԱ-ն: Զեկույցներում, որոնք որոշ երկրների կողմից ներկայացվել են ՄԱԿ սովորական սպառազինությունների ռեգիստր, առկա է տեղեկատվություն Ադրբեջանին վաճառված սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մասին:
Զեկույցների համաձայն, 2010-ին Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 15 զրահապատ մեքենա, Ուկրաիան՝ 71 ԲՏՌ, 7 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային սարքավորում, 1 ուղղաթիռ Մի-24Ռ, 1 կառավարվող հակահրռիթային համալիր, Սլովակիան՝ 2А42 տեսակի մարտական մեքենա, Բելառուսը՝ Դ-30 տրամաչափի 30 թնդանոթ, 1 «Սու-25» մարտական մեքենա և այլն:
Հաշվետու շրջանում Թուրքիան իրացրել է 110 ատրճանակի վաճառք, Ուկրաինան՝ 3 հազար ինքնաձիգի, Ավստրիան՝ 100 ատրճանակի:
Սպասվում է, որ մինչև տարեվերջ նոր մանրամասներ հայտնի կլինեն Ադրբեջանին վաճառված սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մասին: