2011-ի Հայաստանի գավաթակիր «Միկան» հուլիսի 21-ին Երևանում Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում ընդունել է նորվեգական «Վալերենգային»: Դա «Միկայի» առաջին խաղն է սլովակ մարզիչ Ջոզեֆ Բուբենկոյի գլխավորությամբ:
Հիմնականում ընթանում էր հավասար պայքար, սակայն թիմերին այպես էլ չհաջողվեց վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդների դարպասների մոտ: 41-րդ րոպեին Բուբենկոն վնասվածք ստացած Աղվան Մկրտչյանի փոխարեն դաշտ ուղարկեց Կոնստանտին Մանդրիչենկոյին: Առաջին խաղակեսի վերջում տուգանային հարվածով կարող էր հաշիվը բացել Նարեկ Բեգլարյանը, բայց նրա հարվածը դիպուկ չէր:
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:
Խաղին ներկա են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: