21 հուլիսի 2011 - 20:09 AMT
Եվրոպայի լիգա. «Միկան» դուրս մնաց հետագա պայքարից

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Միկա»-«Վալերենգա» պատասխան հանդիպման երկրորդ խաղակեսը սկսվեց 0:0 հաշվով: Նորվեգական թիմի ֆուտբոլիստները նախաձեռնությունն իսկույն վերցրեցին իրենց ձեռքը: Ֆրեդի Դոս Սանտոսն անկյունայինից գնդակ ուղարկեց Գևորգ Կասպարովի դարպաս: «Միկան» սկսեց գրոհել, բայց Էդնեյ դե Օլիվեյրայի հարվածից հետո վստահ գործեց նորվեգացիների դարպասապհ Լարս Խիրչֆելդը:

Երևանյան թիմին մի քանի անգամ փրկեց դարպասապահը:

Այդ թիմերի միջև առաջին խաղը տեղի էր ունեցել Նորվեգիայում և ավարտվել էր «Վալերենգայի» օգտին 1:0 հաշվով:

Ակսպիսով,«Միկան» երկու խաղերի արդյունքում 2:0 հաշվով զիջեց «Վալերենգային» և դուրս մնաց հետագա պայքարից: