22 հուլիսի 2011 - 11:25 AMT
HTC սմարթֆոնները կարելի է գնել առավել մատչելի գներով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունն այժմ HTC սմարթֆոնները վաճառում է առավել մատչելի գներով։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից HTC Desire Z-ը կարելի է գնել 220000 դրամով (նախկինում՝285000), HTC Desire-ը՝ 200000 (նախկինում՝ 265000) , HTC Legend-ը՝ 190000 (նախկինում՝ 235000), HTC Gratia-ն՝ 165000 (նախկինում՝195000) և HTC Wildfire-ը՝135000 (նախկինում՝ 155000)։

Ձեռք բերելով հեռախոսը բաժանորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ սմարթֆոնի արժեքի 50 տոկոսի չափով բոնուս: Ապառիկ գնելու դեպքում ևս կգործեն նոր` առավել մատչելի պայմաններ: