22 հուլիսի 2011 - 12:40 AMT
Թուրքիան մտադիր է սեպտեմբերի 11-ին բացել Վան-Երևան չվերթը

Վանում կբացվի միջազգային պահանջներին համապատասխանող նոր տերմինալ, ինչը թույլ կտա այդ քաղաքի օդանավակայանը միջազգային դարձնել:

Ավելին, ինչպես հուլիսի 22-ին Երևանում հայտնել է Վանի Առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Երևանում գտնվող թուրքական պատվիրակության ղեկավար Աբդուլլահ Թունջդեմիրը, եթե ամեն ինչ ըստ պլանի ընթանա, սեպտեմբերի 11-ին կկատարվի առաջին չվերթը, որով սկիզբ կդրվի կանոնավոր ավիահաղորդակցությանը Երևանի ու Վանի միջև: