23 հուլիսի 2011 - 12:32 AMT
Google-ը ջնջում է Firefox բրաուզերի իր toolbar-ը

Google-ը որոշել է, որ Firefox բրաուզերի համար այլևս Google Toolbar-ի կարիք չկա։ Այս մասին գրում է Google Toolbar help բլոգը։«Ինչպես բոլորը գիտեն, անցած մի քանի տարիների ընթացքում բրաուզերում եղել են մեծ քանակությամբ նորարություններ։ Google Toolbar-ը Firefox-ի համար առաջարկում էր բազմաթիվ ֆունկցիաներ, այժմ դրանք կառուցված-ինտեգրված են հենց բրաուզերում։ Firefox-ի Google Toolbar-ը աշխատում է Firefox-ի բոլոր տարբերակների վրա՝ ներառելով Firefox 4։ Այն դադարելու է աշխատել Firefox 5-ի և հետագա տարբերակների վրա»,- գրում է Google Toolbar help բլոգը։

Google-ը վերջերս որոշ փոփոխություններ և «զտում» է կատարում, դադարեցնում է որոշ նախագծեր և ծառայություններ, վերջերս կասեցվեց Google Labs-ի աշխատանքը: