23 հուլիսի 2011 - 15:14 AMT
ԱԱ. Լևոն Արոնյանը առաջին միավորն է բերել Հայաստանի հավաքականին Հնդկաստանի հետ խաղում

Աշխարհի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Հնդկաստանի հետ հանդիպումը: Առաջին խաղատախտակի վրա սպիտակներով Լևոն Արոնյանը հաղթել է Պենտալ Հարիկրիշնային:

Այսպիսով, Հայաստան-Հնդկաստան հանդիպման հաշիվը 1:0 է հօգուտ հայ շախմատիստների:

Մյուս երեք պարտիաները շարունակվում են՝ Սերգեյ Մովսիսյանը խաղում է Կրիշնան Սաշիկիրանի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Սուրյա Գանգուլիի հետ և Գաբրիել Սարգսյանը՝ Պարիմարջան Նեգիի հետ: