25 հուլիսի 2011 - 11:38 AMT
Էդուարդ Շարմազանով. Դավութօղլուի հայտարարությունը հայկական Սփյուռքի մասին վերին աստիճանի ցինիկ է

Արձագանքելեվ թուրքական մամուլում ոգևորթությամբ մեկնաբանվող այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հերթական «հանճարեղ» հայտարարությանը, թե իբր աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքը դա նաեւ Թուրքայի սփյուռքն է, ԱԺ ՀԿԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասաց. նախեւառաջ` Սփյուռք ունենում են ժողովուրդները, այլ ոչ թե պետությունները:

«Եւ երկրորդ. ցինիզմի ինչպիսի աստիճան պետք է ունենալ, որպեսզի հավակնություններ դրսեւորել բռնի տեղահանության, ցեղասպանության արդյունքում առաջացած Սփյուռքի հանդեպ»,-ասել է Շարմազանովը: