25 հուլիսի 2011 - 15:17 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Արոնյանը շախմատի ԱԱ-ում Ադրբեջանի հետ խաղում Հայաստանի հավաքականին բերեց 0,5 միավոր

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրի Հայաստան-Ադրբեջան հանդիպման ժամանակ ոչ ոքի խաղացին Լևոն Արոնյանը և Թեյմուր Ռաջաբովը:

Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և 33-րդ քայլում շախմատիստները համաձայնվեցին ոչ ոքիի:

Հայաստան-Ադրբեջան խաղի հաշիվը դարձավ 1:1, մինչ այդ հաշտությամբ էին բաժանվել Սերգեյ Մովսիսյանը և Վուղար Գաշիմովը:

Վլադիմիր Հակոբյան-Ռաուֆ Մամեդով և Գաբրիել Սարգսյան-Շահրիյար Մամեդյարով պարտիաները շարունակվում են:

ՖՈՏՈՇԱՐՔ