25 հուլիսի 2011 - 16:00 AMT
ԱԱ առաջնություն. Հայաստանը զիջում է ադրբեջանցիներին 2:1 հաշվով

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականն այս պահի դրությամբ զիջում է ադրբեջանցիներին 2:1 հաշվով: Չորրորդ խաղատախտակի վրա Հայաստան-Ադրբեջան դիմակայությունում Գաբրիել Սարգսյանը պարտվել է Շախրիյար Մամեդյարովին:

Ավելի վաղ ոչ ոքի խաղացին Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

Խուսափել պարտությունից Հայաստանին կարող է օգնել միայն Վլադիմիր Հակոբյանը, որը դեռ շարունակում է իր պարտիան: Նա սպիտակներով խաղում է Ռաուֆ Մամեդովի հետ: