25 հուլիսի 2011 - 16:57 AMT
Հրանտ Դինքի մարդասպանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող 21-ամյա Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Սամասթը մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու մեջ:

Ավելի վաղ դատախազը պահանջում էր Սամասթին դատապարտել 27 տարվա ազատազրկման: