25 հուլիսի 2011 - 17:33 AMT
Լույս է տեսել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը» գիրքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Մալխասյանի «Սուրբ Էջմիածնի մետաղե կրկնակազմերը» գիրքը, որտեղ ներկայացված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող և ցուցադրվող, 15-20-րդ դարերում պատրաստված մետաղե կրկնակազմերը:

Կրկնակազմերի մեծ մասն ունի թվակիր արձանագրություններ, որոնք կարևոր աղբյուր են հանդիսանում ինչպես հայկական կազմարվեստի և կազմարարական դպրոցների ուսումնասիրության, այնպես էլ հնագրության, հայոց լեզվի պատմության և այլ խնդիրների լուսաբանման համար: Հեղինակը արձանագրությունների շնորհիվ պարզաբանել է կրկնակազմերի հետ կապված մի շարք հանգամանքներ:

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: