25 հուլիսի 2011 - 21:32 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ի՞նչ աղբյուրներից է օգտվում Ռիչարդ Կիրակոսյանը` վերլուծելով Մեդվեդևի առաջարկները Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի առաջարկները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ավելի մոտ են Ադրբեջանի դիրքորոշմանը, քան Հայաստանի: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Խոսքը ՌԴ նախագահի այն առաջարկների մասին է, որոնք Կազանի հանդիպման ձախողումից հետո անձամբ Երևան ու Բաքու հասցրերց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում Կիրակոսյանը, հանդես գալով նման հայտարարությամբ, հղում է արել ոմն դիվանագիտական աղբյուրների: Թե հատկապես որ աղբյուրների մասին է խոսքը, նա չի հստակեցրել:

Հարց է ծագում, թե հատկապես ինչո՞վ են ղեկավարվում այն դիվանագիտական աղբյուրները, որոնք նման տեղակատվությամբ են ապահովում փորձագետներին: Այն փաստո՞վ, որ Կազանի հանդիպման ձախողումը Ադրբեջանի համար, որը վերջին պահին հանդես եկավ նոր 10 առաջարկներով, ամենևին էլ ձախողում չէր, այլ հակառակը: Թե տեղեկատվության նման արտահոսքը պարտվողական տրամադրություններ տարածելու փորձ է՞, Հայաստանի ներսում կրքերը բորբոքելու փորձ` առաջացնելով հայկական իշխանությունների քաղաքականությունից դժգոհության հերթական ալիքը, այդպիսով իսկ կրկին ոտքի հանելով վերջերս մի փոքր հանդարտված հանրությանը: Չի բացառվում, որ նման հայտարարություններն արվում են հենց Ադրբեջանի փոխանցմամբ, որն ի սկզբանե գիտի իր պարտության մասին և փորձում է գոնե ինչ-որ կերպ հետաձգել անխուսափելի վախճանը:

Հետևաբար, առաջանում է ևս մեկ օրինաչափ, սակայն ոչ պակաս կարևոր հարց. թե հատկապես ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը Մեդվեդևի առաջարկներն:

Սակայն, քանի որ Հայաստանի պատասխանի էությունը, ինչպես և բուն առաջարկների բովանդակությունը, գաղտնի են պահվում և հասանելի են միայն որոշ դիվանագիտական աղբյուրների, հայկական, նաև ադրբեջանական հանրությանը, մնում է միայն հետևել արդեն գրված սցենարի հետագա զարգացումներին` հույսը դնելով տեղեկատվության հերթական արտահոսքի վրա, որը կարող է մի փոքր պարզաբանել իրավիճակը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ