25 հուլիսի 2011 - 21:48 AMT
Իսրայելը որոշել է իր բարեկամական զգացմունքները խոստովանել Հայաստանին

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ: Այալոնը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին բարեկամական վերաբերմունքի համար և նշել է այն պատմական ու մշակութային ընդհանրությունները, որ կապում են հայ և հրեա ժողովրդներին: Նա նաև նշել է, որ Իսրայելը կարևորում է դիվանագիտական հարաբերությունների ու համագործակցության զարգացումը Հայաստանի հետ: Իսրայելի ԱԳՆ փոխղեկավարը հավելել է նաև, որ հաճույքով կայցելի Երևան և հրավիրել է Արման Կիրակոսյանին Իսրայել: Բացի այդ, իսրայելցի դիվանագետը հավելել է, որ հրեա ժողովուրդը ցավակցում է «հայ ժողովրդի ողբերգությանը», հավանաբար, նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը:

Դանի Այալոնը նշել է նաև, որ Իսրայելն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որոնք ուղղված են ղարաբաղյան կարգավորմանը: