26 հուլիսի 2011 - 12:08 AMT
Տավուշի և Սյունիքի աշակերտները կմասնակցեն HSBC Բանկ Հայաստանի անգլերենի ամառային ճամբարին

Տավուշի և Սյունիքի 30 աշակերտներ ընտրվել են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Բրիտանական խորհրդի կողմից օգոստոսի 8- 13-ը Փամբակում համատեղ կազմակերպվելիք անգլերենի ամառային ճամբարին:

Աշակերտների ընտրությունը կատարվել է շաբաթ, հուլիսի 23-ին Մանկական պատկերասրահում (Գեղագիտության ազգային կենտրոն), որտեղ շուրջ 60 աշակերտներ` Մեծ Բրիտանիայի մասին իրենց պատկերացումները և իմացիությունները ներկայացրեցին անգլերենով:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ֆինանսավորմամբ «Անգլերեն` հանուն հավասար վաղվա» ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը բարձրացնում է անգլերենի դասավանդման և ուսումնառության մակարդակը Տավուշի և Սյունիքի ուսուցիչների և աշակերտների շրջանում:

«Անգլերենն այսօր կամրջող դեր է խաղում տարբեր տնտեսությունների և մշակույթների համար: Բրիտանական խորհուրդը և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` հաշվի առնելով իրենց բրիտանական արմատները, չափազանց կարևորում են սահմանամերձ քաղաքներում և գյուղերում անգլերենի դասավանդման և գիտելիքի մակարդակի բարձրացումը, ինչպես ուսուչինչների, այնպես էլ` աշակերտների շրջանում, - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մարքեթինգի մենեջեր Մարիամ Ադամյանը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: