28 հուլիսի 2011 - 17:20 AMT
Բրոնիսլավ Կոմորովսկին հրավիրել է հայ ձեռնարկատերերին աշխատել լեհական ֆոնդային բորսայում

Հայաստանի ու Լեհաստանի երկկողմ հարաբերություններում Լեհաստանի նախագահը մեծ հեռանկարներ է տեսնում բիզնեսի զարգացման ոլորտում: Ըստ Բրոնիսլավ Կոմորովսկու, դրան կնպաստի նաև հայ-լեհական գործարար համաժողովը, որի ընթացքում երկու երկրների գործարարները կնախանշեն համագործակցության կոնկրետ հեռանկարները:

Լեհաստանի նախագահը հրավիրել է հայ ձեռնարկատերերին աշխատել լեհական ֆոնդային բորսայում, ինչը լավ կապիտալ աղբյուր կարող է դառնալ հետագա ներդրումների համար, այդ թվում նաև Հայաստանի համար:

Բացի այդ, նա գոհունակությամբ նշել է, որ կենսաչափական անձնագրերեի տպագրման մրցույթը Հայաստանում շահել է «Արժեքավոր թղթերի արտադրության լեհական ֆաբրիկան»: «Վստահ եմ, որ դա լավ ազդանշան կլինի կողմերի համար գործարար կապերի զարգացման համար, իսկ Հայաստանի քաղաքացիները հաճույքով կօգտվեն Լեհաստանում արտադրված կենսաչափական անձնագրերից»,-հուլիսի 28-ին Երևանում հայտարարել է Բրոնիսլավ Կոմորովսկին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում: