28 հուլիսի 2011 - 17:38 AMT
Իտալացի հնագետը գտնում է, որ շուտով քրիստոնյաները ուխտագնացություն կկտարեն մահմեդական Թուրքիա

Իտալացի հնագետ Ֆրանչեսկո դ'Անդրիան հայտարարել է, որ թուրքական Փամուքքալե քաղաքում (անտիկ Հիերապոլիս) հայտնաբերվել է Սբ Փիլիպոս առաքյալի գերեզմանը, որին հռոմեացիները սպանել են քրիստոնեություն քարոզելու համար:

Ըստ հնագիտության պրոֆեսորի, Սբ Փիլիպոսը, ով հիշատակվում է Ավետարանում, շատ մեծ նշանակություն ունի քրիստոնյա աշխարհի համար: Նրա գերեզմանի հայտնաբերումը ողջ աշխարհում մեծ աղմուկ է բարձրացնելու»: Ըստ գիտնականի, գերեզմանը ողջ քրիստոնեկան աշխարհի համար դառնալու է ուխտատեղի:

Իտալացի մասնագետը նշել է նաև, որ Սբ Փիլիպոսի գերեզմանը հնագետները երկար են որոնել, սակայն որոնումների վայրից 40 մ հեռավորության վրա մեկ այլ եկեղեցու հետք են գտել: «Իսկ երբ սկսեցին պեղումները, գտանք Սբ Փիլիպոսի գերեզմանը, որն առայժմ չենք բացել»,- ասել է իտալացի գիտնականը` նշելով, որ գերեզմանը ողջ քրիստոնեական աշխարհի համար դառնալու է ուխտատեղի, հայտնում է Aze.az-ը: