28 հուլիսի 2011 - 19:36 AMT
ՀՀ նախագահ. Մի՞թե Ալիևի կողմից ասված խոսքերը կարող են պատկանել նորմալ մարդու, առավել ևս՝ նախագահի

«Դուք գիտե՞ք, թե ինչպիսի արտահայտություններ է օգտագործում Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի հասցեին»,- Երևանում մամլո ասուլիսում հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն՝ նկատի ունենալով նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ եթե հայերը տարածքային նկրտումներ ունեն Թուրքիայի հանդեպ, ապա «նրանց մոտ գլխի հետ կապված խնդիրներ կան»։ «Մի՞թե այս խոսքերը կարող են պատկանել նորմալ մարդու՝ չխոսելով երկրի նախագահի մասին»,- Սերժ Սարգսյանը։

Բացի դրանից, Ալիևն իրեն իրավունք է վերապահել խոսել Հայաստանի ներքին գործերի, մասնավորապես, երկրում տիրող ժողովրդագրական և տնտեսական իրավիճակի մասին։ Նա, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարել է «Հայաստանի ագրեսիվության» մասին։ Միաժամանակ նա չի նշել այն փաստը, որ հենց Բաքվում են մշտապես հնչում ԼՂ-ում պատերազմ սկսելու մասին սպառնալիքներ։