29 հուլիսի 2011 - 16:32 AMT
Հուլիսի 29-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363,48 դրամ

Հուլիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7 100 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 363 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363 դրամ:

Միաժամանակ, հուլիսի 29-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363,48 դրամ՝ հուլիսի 28-ի համեմատ կրճատվելով 0,94 կետով։ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 519,12 դրամ՝ կրճատվելով 4,41 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13,12 դրամ՝ կրճատվելով 0,10 կետով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։