29 հուլիսի 2011 - 18:30 AMT
Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 29-ին ընդունել է սպառնալիքների նվազեցման և արտահանման վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: