29 հուլիսի 2011 - 20:40 AMT
Շորթում կատարելու պահին ձերբակալվել է լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան

2011-ի հուլիսի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում`շորթում կատարելու պահին ձերբակալվել է «Մենք ու Մենք» թերթի հետ համագործակցող լրագրողուհի Էլինա Օսիպի Խաչատուրովան:

Էլինա Խաչատուրովան զանգվածային լրատվական միջոցներում քաղաքացի «Լ» –ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս շորթել է 50.000 ՀՀ դրամ:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը։