30 հուլիսի 2011 - 15:19 AMT
Ադրբեջանը մեկ շաբաթում շուրջ 200 անգամ խախտել է հրադադարը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 23-30-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Առաջնային գծում բացի «ԱԿ» տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև «Սև նետ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահարային հրացաններ և «ՊԿ» ու «ԴՇԿ» տիպի գնդացիրներ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն: