1 օգոստոսի 2011 - 15:47 AMT
Անդրանիկ Չափարյանը դարձել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության գավաթակիր

Օգոստոսի 1-ին Պրահայում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի առաջնությունը: Հայաստանի հավաքականը բավականին հաջող հանդես եկավ հերթական առաջնությունում:

Անդրանիկ Չափարյանը 73կգ քաշային կարգում գրավեց 1-ին տեղը, իսկ վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները գրավեցին 3-րդ մրցանակային տեղը 55 և 60կգ քաշային կարգերում, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7 Բեռլինում մեր հավաքականը կմասնակցի Եվրոպայի գավաթի հերթական խաղարկությանը: