2 օգոստոսի 2011 - 18:49 AMT
Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի ՌԴ ընտրանու հետ

Օգոստոսի 20-ից 26-ը Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Օգոստոսի 24-ին և 26-ին` ժամը 18:00-ին, Ֆուտբոլի Ակադեմիայում հայկական ընտրանին կմրցի Ռուսաստանի իր հասակակիցների հետ, որոնք նույնպես Երևանում կանցկացնեն հավաք, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Հայաստանի մրցավարական անձնակազմը` Արման Ամիրխանյանի գլխավորությամբ կսպասարկի օգոստոսի 4-ին կայանալիք Եվրոպայի Լիգայի երրորդ որակավորման փուլի «Օլիմպիակոս» Վոլու (Հունաստան) - «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ) պատասխան հանդիպումը: Ամիրխանյանին կօգնեն Արթուր Մուրադյանն ու Արման Ղուշչյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը: