2 օգոստոսի 2011 - 20:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Չնայած 40 աստիճան շոգի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Չնայած շոգ եղանակին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ներկա պահին հրապարակում արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Հանրահավաքի մեկնարկից առաջ հրապարակի ասֆալտին ջուր են լցրել հատուկ, որպեսզի ամբոխն ավելի հեշտ դիմանա շոգին:

Հայկական ընդդիմության նախորդ հանրահավաքը կայացել էր հունիսի 30-ին: ՀՀ Ոստիկանության տվյալներով, դրան մասնակցել է 4 հազար մարդ: Նախորդ հանրահավաքի նշանակալի իրադարձությունն այն էր, որ դրան մասնակցում էին համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, այդ թվում` «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն էլ բացել էր հանրահավաքը:

ՖՈՏՈՇԱՐՔ